00:00:00

Նիկոլ Փաշինյանը Գեորգի Ավետիսյանին գործուղում է Արցախ

17:54, 07 օգոստոս 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեորգի Ավետիսյանին Արցախի Հանրապետության գործուղելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2020 թվականի օգոստոսի 12-14-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն՝ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության COVID-19 տարածումը կանխելու, անասնահամաճարակային միջոցառումների կազմակերպման, աշխատանքային համագործակցության և փորձի փոխանակման նպատակով։ 2. Գեորգի Ավետիսյանի` Արցախի Հանրապետություն գործուղման օրապահիկի և գիշերակացի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N1919-Ն որոշմամբ հաստատված 1213 ծրագրի 11007 «Սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողության իրականացման ծառայություններ» միջոցառման գծով նախատեսված միջոցների հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: 4. Գեորգի Ավետիսյանին գործուղման ընթացքում կփոխարինի Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը»,-ասված է որոշման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր