00:00:00

ԱԺ-ն վերսկսում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հանրային քննարկումները

17:55, 07 օգոստոս 2020

Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը, հիմք ընդունելով 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը եւ դրա հիման վրա ներկայացված ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը , վերսկսում է ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հանրային քննարկումների՝ համավարակի պատճառով ընդհատված շարքը՝ այս փուլում դրանք կազմակերպելով առցանց եղանակով: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ի պաշտոնական կայքից։ Հանրային քննարկումներին մասնակցելու և  իրենց առաջարկությունները ներկայացնելու համար հրավիրվում են  արտախորհրդարանական կուսակցությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, փորձագետները և  բոլոր հետաքրքրված անձինք: Առաջին քննարկումը վերաբերելու է Նախընտրական քարոզարշավ, քարոզարշավի ֆինանսավորում, վարչական ռեսուրսի չարաշահման արգելքի թեմաներին։ Այն կկայանա օգոստոսի 11-ին, ժամը 14:00-17:00։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր