00:00:00

Ամուլսարի դեմ արշավը ուղղորդվում եւ ֆինանսավորվում է

17:09, 07 օգոստոս 2020

Ամուլսարի շուրջ կրքերը դարձյալ թեժ են: Այս օրերին բողոքի գործողություններ են կատարվում: Կառավարությունը հարցի վերաբերյալ շարունակում է պահպանել լռություն, փոխարենը ակտիվորեն ասուլիսներ են հրավիրում, հարցազրույցներ են տալիս հասարակական ոլորտի ներկայացուցիչները: Բնապահպաններ Կարինե Դանիելյանը, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գոհար Օգանեզովան և բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեցին` դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը, քանի որ դա կարող է հանգեցնել անդառնալի բնապահպանական հետևանքների։ Ինչպես հայտնի է, մամուլում բազմիցս լուրեր են շրջանառվում այն մասին, թե Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներից ոմանք, հնարավոր է, ֆինանսական աջակցություն են ստանում հանքարդյունաբերող այլ ընկերությունների ներկայացուցիչների կողմից, ուստի հիմնականում ֆիքսված են հենց Ամուլսարի շահագործման վրա, մինչդեռ մեր երկրում կան բազմաթիվ բնապահպանական այլ ցցուն խնդիրներ։ Ի դեպ, ակտիվիստների մասին համանման կարծիք են արտահայտել անգամ վարչապետը և փոխվարչապետը․ ամենևին չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը՝ պարզապես այս լուրերի իսկությունը ճշտելու, մասնագետների մեկնաբանությունը ստանալու համար Irakanum.am-ի թղթակիցն այս լուրերի մասին հարց ուղղեց բանախոսներին։ Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը ի պատասխան մեր թղթակցի հարցի՝ պատասխանեց․ «Ես 2005 թվականից խոսում եմ Ամուլսարի խնդրի մասին, և ես երջանիկ կլինեի, եթե լիներ մի կազմակերպություն, որը 18 տարի կֆինանսավորեր ինչ-որ մեկին, որպեսզի այդ մեկն ամեն օր խոսեր, գրեր այս խնդրի մասին։ Եթե կա այդպիսի մեկը, ասե՛ք՝ մենք էլ իմանանք։ Այդ զրպարտության հետ կապված՝ դեռևս չկա դատարանի վճիռ։ Բացի այդ՝ ակտիվիստները չպետք է ապացուցեն, որ այդպիսի բան չկա, պարտավոր էլ չեն։ Այդ ֆինանսավորման հետ կապված՝ շատերը Քաջարանի անունն են տալիս (նկատի ունի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը- հեղ), բայց մենք Քաջարանի մասին այնքան օբյեկտիվ քննադատություններ ենք հնչեցրել․․․ Իհարկե, բանախոսի նշած այդ քննադատությունների ծավալն ու որակը համեմատելի չեն Ամուլսարի դեմ ծավալված արշավի հետ, եթե նաև հաշվի առնվի, որ ի տարբերություն հին հանքավայրերի, Լիդիանը բնապահպանական ռիսկերի կառավարման ժամանակակից և ապահով տեխնոլոգիաներ կիրառելու խոստում է տալիս, իսկ մյուսները արդեն մի քանի լուրջ վթարներ են ունեցել և հայտնի է, որ աշխատում են բնությանը բավականին մեծ ծավալի վնաս հասցնելով ու դրանք որևէ կերպ չփոխհատուցելով։ Բացի այդ, առկա բնապահպանական խնդիրները միայն քննադատելով բավարարվող նույն մասնագետ-բնապահպանները ողջունում են Ամուլսարի աշխատանքն ընդհանրապես արգելելու գործողոթյունները։ Լիդիանից ևս տեսակետ հայտնեցին՝ ի պատասխան հնչեցված բնապահպանական մտահոգությունների․ «Ամուլսարը Հայաստանում բնապահպանական տեսանկյունից ամենալավ ուսումնասիրված և միջազգային չափանիշներին լիովին համապատասխանող ամենաժամանակակից ծրագիրն է։ Մեր բնպահպանական կառավարման որակի համար երաշխավորել են աշխարհի խոշորագույն բնապահպանական աուդիտորական կազմակերպությունները, միջազգային առաջատար փորձագետները։ Թե ինչու են հայաստանյան որոշ շրջանակներ պարբերաբար և կասկածելի հետևողականությամբ պայքարում հենց Ամուլսարի շուրջ, կարծիք են հայտնել անգամ վարչապետն ու փոխվարչապետը՝ նշելով, որ Ամուլսարի դեմ այս արշավը ուղղոդվում է և ֆինանսավորվում։ Ի դեպ, այս մեղադրանքը հերքելու ակտիվիստների փորձը ձախողվեց նաև դատարանում։ Կարծում ենք՝ այսքան մեկնաբանությունը բավարար է», - փոխանցեցին Լիդիան Արմենիա ըներությունից։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր