00:00:00

Մհեր Դավիդյանցը լքում է Նորք ինֆեկցիոնի տնօրենի պաշտոնը

16:07, 07 օգոստոս 2020

Այսօր «Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցը հրավիրել է արտահերթ ժողով հիվանդանոցի անձնակազմի հետ։ «Տեղեկացնելով այն, որ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, Մհեր Դավիդյանցը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։ Իր խոսքում պարոն Դավիդյանցը խորին շնորհակալություն հայտնեց ողջ անձնակազմին 2 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար, և հատկապես այն ահռելի աշխատանքի, որը կատարել է «Նորք» ԻԿՀ-ը անձնակազմը COVID 19 համավարակի շրջանում։ Հիվանդանոցի ողջ անձնակազմը հայտնում է իր երախտագիտությունը և շնորհակալական խոսքը հարգարժան Մհեր Դավիդյանցին, իր կատարած անգնահատելի աշխատանքի համար»,-ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ մամուլում արդեն խոսվել էր Դավիդյանցի հնարավոր ազատման մասին։ Նշվում էր, որ Արսեն Թորոսյանը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն է նշանակելու սորոսական, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու, իր մտերիմ Հովհաննես Մադոյանին։ Վերջինս ընդգծված սորոսական է ավելի քանի 15 տարի աշխատում է ՀԿ ոլորտում, զբաղվում է ՄԻԱՎ վարակակիրների շահերի պաշտպանությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր