00:00:00

Պուտինը եւ Լուկաշենկոն քննարկել են ՌԴ 33 քաղաքացու ձերբակալումը Բելառուսում

20:15, 07 օգոստոս 2020 Աշխարհ

Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են եղբայրական ռուս-բելառուսական հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության` «կարծիքների փոխանակում է տեղի ունեցել հանրապետությունում վերջերս ՌԴ 33 քաղաքացու ձերբակալության կապակցությամբ»: «Նրանք վստահություն են հայտնել, որ ստեղծված իրավիճակը կկարգավորվի փոխըմբռնման ոգով, որը բնորոշ է երկու երկրների համագործակցությանը: Ընդգծվել է, որ ռուսական կողմը շահագրգռված է Բելառուսում կայուն ներքաղաքական իրավիճակի պահպանմամբ եւ առաջիկա նախագահական ընտրությունների` հանգիստ մթնոլորտում անցկացմամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր