00:00:00

Թուրքիայի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու անհրաժեշտություն չկա

19:21, 07 օգոստոս 2020 Աշխարհ

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոպը հայտարարել է, որ Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալ անհրաժեշտություն չկա` փաստաթղթում հարցերի լուծման կամ դրա հետ կապված օրենքների կիրառման համար, հայտնում է Ahval-ը: Նա նշել է, որ Թուրքիան որոշակի միջոցներ է ձեռնարկել «ոչ թե այն պատճառով, որ կոնվենցիայում այդպես է ասվում», այլ` Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրենքների հիման վրա: «Այսպիսով, իրականացման ցանկացած ձգձգում կամ ցանկացած առարկություն հնարավոր է վերացնել օրենքում փոփոխություններ կատարելու կամ գործնական կիրառման մեջ փոփոխությունների միջոցով»,- ասել է նա: Ակնկալվում էր, որ Արդարություն եւ զարգացում կուսակցության Կենտրոնական կոմիտեն որոշում կկայացնի` արդյոք երկիրը պետք է դուրս գա Ստամբուլի կոնվենցիայից այս շաբաթ, սակայն նիստը  հետաձգվեց մինչեւ օգոստոսի 13-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր