00:00:00

Լուկաշենկոն չի բացառում, որ իրեն դիտավորյալ են վարակել կորոնավիրուսով

03:10, 07 օգոստոս 2020 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառում, որ իրեն դիտավորյալ են վարակել  կորոնավիրուսով: «Մենք հակված ենք հավատալ, որ այն նետել են ինձ մոտ, եւ ես սկսում եմ փնտրել այն պահը, թե որտեղ է դա տեղի ունեցել»,- ասել է նա ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հետ հարցազրույցում: Նա հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվել է այն բանից հետո, երբ հիվանդացել են իր ընտանիքի անդամները: «Իմ տնեցիները հիվանդացան, եւ ես ստիպված էի նրանց հետ հիվանդանոց գնալ ՀՏ-սկանավորման համար: Եվ բժիշկն ինձ ասում է` «Ալեքսանդր Գրիգորյեվիչ, սիրելիս, Դուք ոտքի վրա եք տարել այդ վիրուսը»: Եվ ցույց է տալիս` ահա օջախ, ահա օջախը»,- պատմել է նա: Լուկաշենկան հայտարարել է, որ խուճապի չի մատնվել: Ընդ որում, նա վստահ է, որ չէր կարող վարակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում Հաղթանակի շքերթի ժամանակ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր