00:00:00

Պայթյունը պետք է նոր ժամանակաշրջանի սկիզբ դառնա. Մակրոնը շրջել է Բեյրութի փողոցներով

02:16, 07 օգոստոս 2020 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Բեյրութ և այցելել պայթյունից տուժած շրջաններ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, Ֆրանսիայի նախագահի այցի կապակցությամբ բազմաթիվ լիբանանցիներ են հավաքվել փողոցներում՝ ողջունելու նրան և խնդրելու՝ օգնել «կոռուպցիոն ռեժիմին վերջ տալուն»: «Ես տեսնում եմ ձեր զգացմունքները, ձեր տխրությունը, ցավը, որոնք արտացոլվում են ձեր դեմքին, այդ պատճառով էլ ես այստեղ եմ»,- ասել է Մակրոնը՝ խոստանալով ավելի շատ բժշկական և այլ տեսակի օգնություն ուղարկել Լիբանան:
Նրան շրջապատող բազմությունը շարունակ վանկարկել է. «Հեղափոխություն, ժողովուրդն ուզում է ռեժիմի տապալում»: Իր հերթին, Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ քաղաքական փոփոխությունը նույնպես անհրաժեշտ է, ու այս պայթյունը պետք է նոր ժամանակաշրջանի սկիզբ դառնա: «Հուսով ենք, որ օգնությունը կհասնի լիբանանցի ժողովրդին և ոչ թե կոռումպացված առաջնորդներին»,- ի պատասխան՝ նշել է լիբանանցիներից մեկը: «Երաշխավորում եմ դա. օգնությունը չի հայտնվի կոռումպացված ձեռքերում: Ես կխոսեմ քաղաքական ղեկավարության հետ, ես այստեղ եմ, որ նրանց նոր քաղաքական պայմանագիր առաջարկեմ»,- ասել է Մակրոնը: Բեյրութում օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել, հազարավոր մարդիկ վիրավոր են, տասնյակ հազարավորները զրկվել են տանիքից: Զոհերի թվում են 11 հայ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր