00:00:00

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այցելել է Տավուշի մարզ

21:33, 06 օգոստոս 2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այցելել է Տավուշի մարզ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը,  փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, գործադիր կոմիտեի անդամ Աննա Թադևոսյանը, ՀՀ ԱԺպատգամավոր Վահե Ղալումյանն այցելել են Բերդ համայնքի Պառավաքար, Ներքին Կարմիր Աղբյուր,Այգեձոր գյուղեր՝ ծանոթանալու համայնքի խաղադաշտերի ներկա վիճակին և առկա խնդիրներին:
«Ցանկությունը շատ մեծ է, որ Բերդի տարաշրջանի բոլոր համայնքներն ունենան ֆուտբոլ խաղալու տեղ: Անելու ենք հնարավորին ամեն բան, որ երեխաներն ունենան այդ հնարավորությունը»,-ասել է Մելիքբեկյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեկ տավա ընթացքում 51 փոքրմարզադաշտ է կառուցել մարզերում: ՀՖՖ-ն նպատակ ունի մինչև 2025 թվականը Հայաստանի ամբողջտարածքում կառուցել 300 փոքր մարզադաշտ արհեստական խոտածածկով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր