00:00:00

Ոստիկաններին դարձրել ես ժողովրդի թշնամին, մինչև ու՞ր. Գևորգ Պետրոսյանը Փաշինյանին

20:42, 06 օգոստոս 2020

Փաշինյա՜ն, երբ իշխանության գալու համար քեզ պետք էր հպարտ քաղաքացին, հայտարարում էիր, որ ժողովուրդը պետք է հրապարակից կառավարի երկիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: «Պարզ հարց Նիկոլ Փաշինյանին Փաշինյա՜ն, երբ իշխանության գալու համար քեզ պետք էր հպարտ քաղաքացին, հայտարարում էիր, որ ժողովուրդը պետք է հրապարակից կառավարի երկիրը: Համարենք, թե Ամուլսարը տվյալ դեպքում հրապարակն է, որտեղ հավաքված հպարտ քաղաքացիները միանգամայն արդարացիորեն պահանջում են դադարեցնել Ամուլսարի շահագործման գործընթացը: Հը, բա ինչու՞ չես կատարում ժողովրդի պահանջը... Ոստիկաններին դարձրել ես ժողովրդի թշնամին, մինչև ու՞ր... Խաբեցի՞ր... էէէէէէ, հլը ու՞ր ես...»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր