00:00:00

Ուժեղացված ծառայություն Էջմիածնում և Արմավիրում. 24 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք

20:26, 06 օգոստոս 2020

Ճանապարհային ոստիկանությունը հանրապետության քաղաքներում ու ճանապարհներին շարունակում է իրականացնել ուժեղացված ծառայություն։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Օգոստոսի 5-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և երկրորդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին Արմավիրում և Էջմիածնում։ Տարբեր խախտումների համար 24 տրանսպորտային միջոց տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, 5 վարորդ երթևեկում էր առանց վարորդական վկայականի, 17 մեքենա առանց ԱՊՊԱ պայմանագրի էր, իսկ 18-ի դիմապակին թույլատրելիից մուգ էր։ Հայտնաբերվեցին հետախուզման մեջ գտնվող 5 մեքենա, որոնք էին, իսկ 1-ը փոխարինված համարանիշով էր։ Ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր խախտումների համար կազմեցին վարչական իրավախախտման վերաբերյալ 164 արձանագրություն։ Հարգելի՛ վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր