00:00:00

Մակրոնը ժամանել է Բեյրութ և այցելել պայթյունի վայրը (տեսանյութ)

22:36, 06 օգոստոս 2020 Տեսանյութեր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն ժամանել է Բեյրութ և այցելել պայթյունի վայրը, հայտնում է ֆրանսիական հեռուստատեսությունը: Մասնավորապես, Մակրոնը հանդիպել է դեպքի վայրում արդեն աշխատող ֆրանսիացի փրկարարների հետ: Մակրոնի զրուցակիցները նրան վստահեցրել են, որ պատրաստ են անհրաժեշտության դեպքում մնալ Բեյրութում: Մակրոնը նշել է Լիբանանին միջազգային օգնության տրամադրումը համակարգելու անհրաժեշտության մասին։ Բացի այդ, նա հիշեցրել է Լիբանանի իշխանություններին, որ պայթյունից առաջ էլ երկրում իրավիճակը շատ ծանր է եղել: «Եվ առանց այս պայթյունի, ճգնաժամն այստեղ դժվար է, թե՛ քաղաքական, թե՛ բարոյապես, թե՛ տնտեսապես, թե՛ ֆինանսական առումով»,- ասել է Մակրոնը: Նրա կարծիքով՝ առանց լուրջ բարեփոխումների Լիբանանը «կգնա անկման»:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31