00:00:00

ԵՀ-ն 33 մլն եվրո Է տրամադրել Լիբանանին Բեյրութի պայթյունի կապակցությամբ

21:02, 06 օգոստոս 2020 Աշխարհ

Եվրահանձնաժողովը (ԵՀ) ավելի քան 33 միլիոն եվրո է տրամադրել Լիբանանին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքների հաղթահարման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը վերաբերում է Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի հետ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հեռախոսազրույցի արդյունքներին: «Եվրահանձնաժողովն ավելի քան 33 միլիոն եվո է մոբիլիզացնում անհետաձգելի կարիքների, բժշկական աջակցության և սարքավորումների, ինչպես նաև (Բեյրութի) կրիտիկականորեն կարևոր ենթակառուցվածքի պաշտպանության համար: Եվրահանձնաժողովը կքննարկի հետագա օժանդակության հարցը՝ կախված հումանիտար կարիքների ընթացիկ գնահատումից»,- նշված է այնտեղ: Ֆոն դեր Լյայենն «առանձնապես նշել է փորձագետների և սարքավորանքի մոբիլիզացման հնարավորությունը լայնընդգրկուն վնասը գնահատելու և վտանգավոր քիմիական նյութերի հետ վարվելու գործում»: «Դա կարող է կարևոր նշանակություն ունենալ ոչ միայն քաղաքացիական կառույցների, այլև Բեյրութի նավահանգստի վերականգնման համար»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր