00:00:00

Վարչապետը Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ ստեղծելու որոշում է ստորագրել

16:13, 06 օգոստոս 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը, խորհրդի անհատական կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի կարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել. Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով` 1. Ստեղծել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ: 2. Հաստատել՝ 1) Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի. 2) Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի. 3) Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր