00:00:00

Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Տավուշի մարզ

14:16, 06 օգոստոս 2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 7-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Տավուշի մարզ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախագահ Սարգսյանը սահմանամերձ Չինարի գյուղում, որը վերջերս Ադրբեջանի սանձազերծած նախահարձակ ռազմական գործողությունների և ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծման հետևանքով առավել տուժած համայնքներից է, հանդիպում-զրույց կունենա չինարեցիների հետ: Սահմանամերձ մեկ այլ բնակավայրում՝ Բերդում, նախագահ Սարգսյանը կայցելի քաղաքի արտադրական ձեռնարկություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր