00:00:00

Թուրքիայի ԱՆ-ը հերքում է առողջարաններում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի մասին տեղեկատվությունը

15:47, 06 օգոստոս 2020 Աշխարհ

Թուրքիայի առողջապահության նախարարությունը հինգշաբթի օրը հերքել է հանրապետության առողջարաններում կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի թվի ավելացման մասին պնդումները, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Թուրքիայի առողջարանային շրջաններում կորոնավիրուսի բռնկման մասին խոսք անգամ չկա: Նոր դեպքերի թվի աճ նկատվել է միայն Անկարայում, Դիարբեքիրում, Գազիանթեփում, Քոնիայում եւ Ստամբուլում »,- ՏԱՍՍ-ին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից: Ռուսաստանի մի շարք լրատվամիջոցներ նախօրեին հայտնել էին Թուրքիայի առողջարաններում կորոնավիրուսի բռնկման մասին՝ վկայակոչելով Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջիի հայտարարությունը: Սակայն իրականում հանրապետության առողջապահության նախարարության ղեկավարը հայտարարել է երկրում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հիվանդացության աճի մասին: Միաժամանակ Կոջան հույս է հայտնել, որ անցյալ շաբաթ Կուրբան-բայրամի տոնակատարությունը չի հանգեցնի կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվի էական աճի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր