00:00:00

Facebook-ը հեռացրել է Թրամփի գրառումը «կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության» պատճառով

14:23, 06 օգոստոս 2020 Աշխարհ

Facebook-ը ջնջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը` որպես իր քայլի պատճառ նշելով «ապատեղեկատվությունը կորոնավիրուսի մասին», հայտնում է Reuters-ը: Հրապարակմանը տեսանյութ էր կցված, որում Թրամփը պնդում է, որ երեխաները «գրեթե անձեռնմխելի են» COVID-19-ի նկատմամբ, հայտնի էր դարձել Fox- ին տված հարցազրույցից: «Այս տեսանյութը կեղծ պնդումներ է պարունակում այն մասին, որ մի խումբ մարդիկ անձեռնմխելի են COVID-19-ի նկատմամբ, ինչը մեր` COVID-ի մասին ապատեղեկատվության մասին քաղաքականության խախտում է»,- նշվում է Facebook-ի հայտարարության մեջ: Նույն քայլերը ձեռնարկել է նաեւ Twitter-ը: Թրամփի TeamTrump նախընտրական քարոզարշավի էջին տեղադրված եւ ԱՄՆ նախագահի կողմից ավելի ուշ պատճենված տեսանյութն ավելի ուշ հեռացվել էր` COVID-19-ի մասին ապատեղեկատվության կանոնները խախտելու համար: Twitter-ի մամուլի ծառայությունում հայտնել են, որ TeamTrump-ի էջի օգտատերը ստիպված կլինի ջնջել իր գրառումը: Թրամփի թիմում սոցիալական ցանցերին մեղադրել են ԱՄՆ նախագահի նկատմամբ կողմնակալության մեջ` շեշտելով, որ նա արձանագրել է այդ փաստը: Ավելի վաղ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններում հայտարարել էին, որ չնայած մեծահասակները մեծամասնություն են կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրության մեջ, երեխաները նույնպես հիվանդանում են COVID-19-ով եւ կարող են վարակել ուրիշներին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փետրվարի 24-ից հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում վարակման 6 միլիոն դեպքի վերլուծության հիման վրա պարզել էր, որ 5-ից 14 տարեկան երեխաների շրջանում վարակվածության մասնաբաժինը մոտ 4.6 տոկոս է կազմում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր