00:00:00

Պենտագոնը տեղեկություններ է հավաքում Բեյրութում տեղի ունեցած պայթյունի մասին

14:12, 06 օգոստոս 2020 Աշխարհ

ԱՄՆ-ը տեղեկություններ են հավաքում Բեյրութում տեղի ունեցած պայթյունի մասին  պատրաստվում է մարդասիրական օգնություն ցուցաբերել, հայտարարել է պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն: «Մենք դեռ տեղեկություններ ենք հավաքում տեղի ունեցածի վերաբերյալ: Շատերը կարծում են, որ դա դժբախտ պատահար էր, ինչպես հաղորդվում է: Բացի դրանից, ես ոչինչ չեմ կարող ասել»,-- ասել է Էսպերը՝ խոսելով Ասպենովյան հեռավար ֆորումում։: «Իհարկե, սա ողբերգություն է ... Մենք ուզում ենք օգնել: Ես այս առավոտ խոսեցի պետքարտուղարի (Մայք) Պոմպեոյի հետ, մենք խոսեցինք Լիբանանի կառավարության հետ, ես խոսեցի: Մենք պատրաստվում ենք տրամադրել բոլոր հնարավոր օգնությունը՝ մարդասիրական  բժշկական օգնություն՝ Լիբանանի ժողովրդին օգնելու համար»,- հավելել է նա: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 135-ի: Լիբանանի փրկարարները շարունակում են շենքերի փլատակների տակ մարդկանց որոնումները: RTE-ն հայտնում է, որ մոտ 5000 մարդ վնասվածքներ է ստացել, մոտ 250 000 մարդ անօթեւան է մնացել։ Զոհերի թիվը հավանաբար կավելանա։ Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտնել է, որ պայթել է 2750 տոննա ամոնիումի նիտրատ, որը բռնագրավումից հետո վեց տարի պահվել է նավահանգստի պահեստում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր