Նա նույնիսկ չի կարողացել հասկանալ, թե դրանք ինչ սերմեր են»,-ասում Է բույսերի եւ սերմերի պաշտպանության կատովիցյան վոյեւոդության փոխտեսուչ Ագնեշկա Գուրսկայան: «Փաթեթներում միայն սերմեր են: Սա շատ վտանգավոր իրավիճակ Է: Դրանք կարող են սպառալ գյուղատնտեսական մշակաբույսերին»,-նշել Է բույսերի եւ սերմերի պաշտպանության պետական տեսուչ Անջեյ Զամանը: Լեհական հեռուստատեսության տվյալներով՝ ավելի վաղ Չինաստանից հանելուկային սերմերով նմանօրինակ ծանրոցներ Էին ստացել Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում եւ ԱՄՆ-ում: Ավելի վաղ նաեւ հաղորդել Էր, որ Չինաստանից անանուն ուղարկողներից անհայտ ծանոցներ են ստանում Ճապոնիայում: Հայտնել են, որ ծանրոցների վրա փոստի նշումը եւ նշված հետադարձ հասցեները նույնպես չինական են, բայց ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը համառորեն պնդում Է, որ փոստի դրոշմները կեղծված են եւ հերքում Է իր երկրի որեւԷ կապն առեղծվածային ծանրոցների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: