00:00:00

Ռուսաստանում պարզեցվել է աշտանանքի ընդունման կարգն օտարերկրյա ուսանողների համար

22:40, 05 օգոստոս 2020 Աշխարհ

Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրացիների գտնվելը կարգավորող օրենսդրության մեջ փոփոխությունների կապակցությամբ պարզեցվել է աշխատանքի ընդունման կարգն օտարերկրյա ուսանողների համար, հայտնում է ՄԿ-ն: Այդպես, աշխատանքային պայմանագիր կնքելու համար Ռուսաստանի համալսարանի կամ քոլեջի օտարերկրյա ուսանողը պետք է միայն ուսումնական հաստատության վկայական տրամադրի գործատուին: Այս դեպքում աշխատանքի թույլտվություն կամ արտոնագիր չի պահանջվի, ինչպես նաեւ` արտասահմանյան աշխատուժ ներգրավելու թույլտվություն գործատուի համար: Հնարավոր կլինի աշխատանքի ընդունել ուսուցման ստացիոնար ձեւով սովորող ուսանողներին պետական ​​հավատարմագրում ունեցող հիմնական մասնագիտական ​​ծրագրով: Ուսանողներն իրավունք ունեն աշխատել իրենց ազատ ժամանակ, այդ թվում` դաշնության այլ սուբյեկտներում: Դիպլոմ ստանալուց կամ դասընթացն ավարտելուց հետո նախկին ուսանողի հետ աշխատանքային պայմանագիրը պետք է դադարեցվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր