00:00:00

Արցախի նախագահը Լևոն Ադյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

20:27, 04 օգոստոս 2020

Ստորագրած հրամանագրիս համաձայն՝ գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ անվանի արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ Լևոն Ադյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Հարգելի՛ հայրենակիցներ Ստորագրած հրամանագրիս համաձայն՝ գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ անվանի արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ Լևոն Ադյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։ Լևոն Ադյանի ստեղծագործություններում իր ուրույն տեղն է գտել հայրենի եզերքը, իսկ նրա՝ ականատեսի պատումները հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ադրբեջանական վայրագությունների մասին պատմական կարևոր վկայություններ են, որոնք ընթերցող հանրությանը իրազեկում են մեր հակառակորդի իրական դիմագծի և պետական մակարդակով իրականացրած ցեղասպանական գործողությունների մասին: Այսօր էլ Լևոն Ադյանը շարունակում է իր գրչով ծառայել մեր ազգին ու ժողովրդին: Սրտանց շնորհավորելով նրա 80-ամյա հոբելյանը՝ երկար տարիների կյանք ու ամուր առողջություն եմ մաղթում մեր մեծ հայրենակցին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր