00:00:00

«Նիկոլ, ինչո՞ւ ես մտել մարագը․․․ Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել»․ Աշոտյան

19:18, 04 օգոստոս 2020

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեկը ասում էր, թե Նիկոլը Տավուշյան մարտերն էր ղեկավարում, հա՞: Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել և, հուսամ, այլևս չի ունենա: Ամուլսարի շուրջ ծավալվող ոստիկանական օպերացիան դրա վառ օրինակն է: Նիկոլ, ինչո՞ւ ես մտել մարագը: Բա ինչո՞ւ մի հատ ժողովրդի հետ չես խոսում, չես բացատրում: Ինչո՞ւ, եթե որոշում ունես, թաքուն ես պահում ու ուժ կիրառում մարդկանց հանդեպ: Իսկ եթե չունես որոշում, ինչո՞ւ ես երկրում պրոցեսները բրախել ինքնահոսի, որտեղ բախումների ընթացքում պետական մարմինները ուժ են կիրառում քաղաքացիների հանդեպ: Նիկոլ, խոսա, իրար արի, ձայն հանի: Թե չէ հեշտ է ուրիշների աշխատանքը ու արժանիքները քեզանից էլ ավելի անբան ու անպիտան մարդկանց միջոցով սեփական անձին վերագրելու շոուները: Ազատություն Վահագն Վարագյանին ու բոլոր բերման ենթարկվածներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր