00:00:00

Պապիկյանը Տավուշում այցելել է Ադրբեջանի կողմից հրետակոծումից տուժած համայնքներ

18:40, 04 օգոստոս 2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզում այցելել է ադրբեջանական հրետակոծությունից տուժած համայնքներ: Այս մասին հայտնում է Տավուշի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: «Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ու նախարար Սուրեն Պապիկյանը շրջում են հրետակոծությունից տուժած համայնքներում՝ Այգեպարում, Ներքին Կարմիրաղբյուրում, Չինարիում, հետևում շինարարական աշխատանքների ընթացքին: Եվս մեկ անգամ շեշտվեց և հաստատվեց այն միտքը, որ բոլոր վնասված տները պետք է վերանորոգվեն ամենակարճ ժամկետում»,- նշված է հայտարարությունում: Օգոստոսի 12-20-ը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված լարվածության ընթացքում հակառակորդը թիրախավորել էր նաև Տավուշի սահմանամերձ գյուղերի քաղաքացիական շինությունները, վնասվել են մի շարք տներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր