00:00:00

Չեռնոգորիան բացում Է սահմանները Ռուսաստանի քաղաքացիների համար

19:59, 04 օգոստոս 2020 Աշխարհ

 Ռուսաստանն ընդգրկվել Է այն երկրների ցուցակի մեջ, որոնց քաղաքացիները կկարողանան մուտք գործել Չեռնոգորիա՝ առանց որեւԷ լրացուցիչ պայմանների, որոնք կապված են COVID-19-ի համավարակի հետ: Այդ մասին օգոստոսի 4-ին հաղորդել Է RTCG չեռնոգորիական հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան: Չեռնոգորիայի Վարակիչ հիվանդությունների համակարգման ազգային վարչության նիստում նման առաջարկությամբ հանդես Է եկել Երկրի տուրիստական ինդուստրիայի օպերատիվ շտաբը, նշում Է RTCG-ն: Ռուսաստանի հետ հավասար վերանայված «կանաչ ցուցակում» ընդգրկվել Է Ադրբեջանը: Այժմ Չեռնոգորիայում COVID-19-ի համավարակի կապակցությամբ օտարերկրացիների համար գործում են «կանաչ» եւ «դեղին» ցուցակներ: Առաջինի մեջ մտնում Է ԵՄ-ի 11 երկիր, Նորվեգիան եւ Շվեդիան, զբոսաշրջիկներն այնտեղից կարող են Չեռնոգորիա ժամանել անվճար: Երկրորդ ցուցակի մեջ ընդգրկված են Չեռնոգորիայի բալկանյան հարեւանները՝ Բոսնիան եւ Հերցեգովինան, Ալբանիան, Կոսովոյի ինքնավար երկրամասը եւ Մետոքիան, ինչպես նաեւ Իսրայելը, Կանադան եւ Սինգապուրը: Այնտեղից զբոսաշրջիկներին անհրաժեշտ Է սահմանին ներկայացնել COVID-19-ի բացասական թեստ, որն արվել Է թռիչքից առավելագույնը 48 ժամ առաջ, հաղորդել Է «Ինտեֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր