00:00:00

Գերմանացի բժիշկները հայտարարել են Գերմանիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին

19:11, 04 օգոստոս 2020 Աշխարհ

Գերմանիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքը, որի մասին փորձագետներն այդքան նախազգուշացնում էին, արդեն սկսվել է: Այս մասին երեքշաբթի Augsburger Allgemeine թերթին տված հարցազրույցում ասել է Marburger Bund  գերմանացի բժիշկների ասոցիացիայի նախագահ Սյուզաննե Յոնան: «Մենք արդեն աճի (վարակման դեպքերի) երկրորդ ալիքն ենք տանում»,- ասել է Յոնան` նշելով, որ այն ավելի թույլ է, քան առաջին ալիքը մարտ-ապրիլին: Այնուամենայնիվ, վարակման նոր դեպքերի թիվը հետեւողականորեն աճում է, նշել է ասոցիացիայի ղեկավարը: «Սա մեծացնում է ռիսկը, որ մենք բաց կթողնենք հաջողությունները, որոնք ձեռք են բերվել մինչ այժմ Գերմանիայում»,- նախազգուշացրել է փորձագետը: Marburger Bund-ի նախագահը հավաստիացրել է, որ գերմանական կլինիկաները պատրաստ են կորոնավիրուսի երկրորդ ալիքին, քանի որ այն աստիճանաբար է զարգանում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Երեքշաբթի օրվա դրությամբ Գերմանիայում համավարակի սկսվելուց ի վեր վարակվել է 211 281 մարդ: Նախորդ օրվա համեմատ վարակի դեպքերի թիվն աճել է 879-ով: Մինչ այժմ Գերմանիայում հիվանդության հետեւանքներից մահացել է 9 156 հիվանդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր