00:00:00

Արթուր Մեսչյանն առաջիկայում կհեռանա պաշտոնից

14:30, 04 օգոստոս 2020

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն առաջիկայում կհեռանա պաշտոնից։ Այս մասին տեղեկությունները լրագրողների հետ հանդիպմանը հաստատեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Պարոն Մեսչյանը ի սկզբանե երբ գալիս էր, հենց իր սկզբի ասուլիսներում ասել է, որ գալիս է մոտավորապես երկու տարի ժամկետով։ Եվ, բնականաբար, այդ երկու տարին արդեն մոտենում է ավարտին։ Եվ շատ բնական է, որ այդ մարդը՝ իմ կողմից շատ հարգված, բոլորիս կողմից հարգված, մնում է իր խոստման շրջանակներում։ Բնական է, որ այդ մարդը սեփական դիմումի համաձայն պետք է հեռանա, ոչ թե այլ պատճառով։ Այսօր պաշտոնավարում է պարոն Մեսչյանը, երբ կգա ժամանակը, դրա մասին կհայտարարվի»,- ասաց քաղաքապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր