00:00:00

Թրամփ. Մերձավոր Արեւելք գալու որոշումն ԱՄՆ պատմության մեջ միակ խոշոր սխալն էր

18:40, 04 օգոստոս 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ի հետ զրույցում ասել է, որ Մերձավոր Արեւելք գալու որոշումն ԱՄՆ պատմության մեջ միակ խոշոր սխալն էր: «Մենք վերացրեցինք Սուլեյմանիին, Ալ Բաղդադիին, մարդկանց, ում վերացնելն անհնար էին համարում»,-ասել է նա: Նա ահաբեկիչ է անվանել ոչ միայն ԻՊ պարագլուխ Ալ Բաղդադիին, այլ նաեւ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիին: «Ես շատ բան եմ արել, ինչ չի արել ոչ մի նախագահ…Նրանք չպետք է Մերձավոր Արեւելք մտնեին: Այդ որոշումը մեր երկրի պատմության միակ խոշոր սխալն էր»,-եզրափակել է ԱՄՆ նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր