00:00:00

Ջերմուկում գործող որոշ հյուրանոցների աշխատակիցներին «տանում» են Ամուլսար․ ինչպես կանխել արյունահեղությունը

13:01, 04 օգոստոս 2020

Ամուլսարում կրքերը դարձյալ թեժ են։ Բնապահպան ակտիվիստների կողմից հնչում են կոչեր՝ տարածքում հավաքվելու։ Միաժամանակ նաեւ Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել է, որ Ամուլսարում հասունանում է արյունահեղություն։ Թե որտեղից Բունիաթյանին նման տեղեկատվություն, և կամ, ովքեր էին պատրաստվում արյունահեղության հայտնի չէ։ Սակայն նշենք, որ Ամուլսարում հավաքվելու և իրենց պայքարը առավել բազմամարդ դարձնելու ուղղությամբ ըստ էության ակտիվիստները սկսում են քայլեր ձեռնարկել։ Այս մասին Irakanum.am-ը գրել էր դեռ օրեր առաջ։ Մենք հղում անելով մեր աղբյուրներին տեղեկացրել էինք, որ «բնապահպանի» կոչում կտրվի նաև փոքրիկներին, ովքեր ևս կկանգնեն Ամուլսարը պահպանող իրենց ծնողների կողքին: Մեզ հայտնի է դարձել, որ Ջերմուկում գործող մի շարք հյուրանոցների աշխատակիցների առաջարկվել է միանալ Ամուլսարի պահապաններին։ Մասնավորապես տեղեկությունների համաձայն Ջերմուկի «Օլիմպիա», «Վերոնա» և «Արարատ մոր և մանկան» առողջարանի աշխատակիցներին առաջարկվել է ընտանիքներով գնալ Ամուլսար։ Ակնհայտ է, որ այս կերպ ոչ միայն փորձ է արվում բազմամարդ հավաքի էյֆորիա ստանալ, այլեւ ցույց տալ, որ շատերն են դեմ Ամուլսարի հանքի շահագործմանը։ Սակայն հարց է առաջանում, եթե ակտիվիստները մտավախություն ունեն, որ արյունահեղություն է լինելու, ապա ինչու՞ են առաջին պլան մղում, կամ այսպես ասած ընդհարման գոտի տանում իրենց կանանց և երեխաներին։ Թե որն է այստեղ նրանց գլխավոր շահը զերծ կմնանք նշելուց, սակայն ակնհայտ է հետևյալը, եթե ակտիվիստների խնդիրը կառավարության հետ է, քանի որ ի վերջո գործադիր իշխանությունն է որոշելու հանքի հետագա ճակատագիրը, ապա ինչու՞ բողոքի գործողությունները չեն տեղափոխվում Երեւան, ավելի կոնկրետ Հանրապետության հրապարակ։ Գուցե նրանք մտածում են, որ մայրաքաղաքում «արյունահեղությունը» կկանխվի, իսկ հեռավոր Ամուլսարում ավելի ձեռնտու է իրավիճակը լարել։ Անկախ հետագա հնարավոր զարգացումներից խիստ կարևոր է երեխաներին հեռու պահել բողոքի գործողություններից, չէ, որ ցանկացած էյֆորիա ժամանակի ընթացքում մարելու սովորույթ ունի։Նման նախադեպի գոնե վերջին տարում ՀՀ քաղաքացին տեսել է, դա պետք է, որ տեսանելի լիներ Ամուլսարի բնապահպաններին։ Բացի այդ կա մեկ այլ կարևոր հանգամանք։ Հայաստանում արտակարգ դրությունով պայմանավորած հավաքներն ու բողոքի ակցիաներն արգելված են։ Արդյո՞ք պարետատունը որեւէ կերպ արձագանքելու է։ Չէ, որ խոսքը գնում է վարակի տարածման մասին։ Պետք է կանխել ոչ միայն հնարավոր արյունահեղությունը, այլեւ համավարակի հնարավոր տարածումը, քանի որ երկու պարագայում էլ գործ ունենք մարդկային կյանքերի հետ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր