00:00:00

ԱՄՆ-ն առաջիկայում կկրճատի ամերիկյան զորքերի ներկայությունն Աֆղանստանում մինչեւ 4000 զինծառայող

16:30, 04 օգոստոս 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել Axios-ին, որի ընթացքում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կնվազեցնեն իրենց զորքերի քանակն Աֆղանստանում մինչեւ 4000 զինծառայող: «Շատ կարճ ժամանակահատվածում մենք կկրճատենք զորքերի թիվը մինչեւ 8000, ապա 4000 զինծառակող: Այժմ մենք բանակցում ենք: Մենք այնտեղ էին 19 տարի»,- նշել է Դոնալդ Թրամփը: Ընդ որում, նա հրաժարվել է նշել Աֆղանստանում զորքերի վերջնական կրճատման ճշգրիտ ամսաթիվը: ԱՄՆ նախագահը նաեւ վերահաստատել է իր ավելի վաղ պնդումն առ այն, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է Աֆղանստանի պատերազմի պատճառով, քանի որ այն «սնանկացել էր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր