Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1182 դեպք, վարակվածներից 962-ն առողջացել է, 17-ը` մահացել:
7007 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 280 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 18 451 042 է, մահացել է 697 289 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է ավելի քան 213 երկրում: