00:00:00

Բողոքի ակցիա Ակնալիճ համայնքում․ չի բացառվում ճանապարհ փակեն

10:52, 04 օգոստոս 2020

Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում գյուղապետարանի շենքի դիմաց։ Համայնքի 100-ից ավելի բնակիչներն անհանգստացած են՝ գյուղում ոռոգման ջուր չկա։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Ակնալիճ համայնքի բնակիչներից Հովհաննես Կնյազյանը։ «Ոռոգման ջրի հետ է կապված, հիմա ամբողջ գյուղը ոտի է հելել, չկա ջուր չկա։ Հիմա սեզոնն է, բայց ջուր չկա։ Հավավքել ենք գյուղապետարանի դիմաց։ Մնացել է մեկ-երկու ամիս, որ մարդիկ բերքը հավաքեն, բայց ջուր չկա, չորանում է հողերը»,- ասաց համայնքի բնակիչը։ Հովհաննես Կնյազյանի խոսքով՝ հավաքվել են գյուղապետարանի դիմաց և ակնկալում են, որ կարճ ժամանակում իրենց խնդիրը լուծում կստանա։ Համայնքի բնակիչները հրավիրում են պատասխանատուների ուշադրությունը իրենց խնդրի վրա։ Գյուղատնտեսական աշխատանքների եռու շրջանում համայնքը զրկված է ոռոգման ջրից, իսկ եթե ժամանակին հողը չջրեն՝ կզրկվեն ամբողջ տարվա բերքից։ Չի բացառվում, որ համայնքապետարանի շենքի մոտից բողոքի գործողությունները տեղափոխեն Երևան- Արմավիր ավտոճանապարհ՝ փակելով այն։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր