00:00:00

Լեհաստանում ԱՄՆ ռազմական ներկայությունը կավելանա մեկ քառորդով

15:10, 04 օգոստոս 2020 Աշխարհ

Լեհաստանը EDCA ընդլայնված պաշտպանական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակում համաձայնել է մեծացնել ամերիկացի զինվորականների ներկայությունն իր տարածքում: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, գրում է korrespondent.net կայքը: EDCA-ն թույլ կտա մեծացնել ԱՄՆ-ի մշտական ռոտացիոն ներկայությունը Լեհաստանում շուրջ 1000 զինվորականով, որոնք կհամալրեն արդեն այնտեղ ներկա շուրջ 4500 զինվորականների շարքերը: Էսպերն ընդգծել է, որ Լեհաստանի հետ համաձայնագիրը կուժեղացնի Ռուսաստանին զսպելը, կամրապնդի ՆԱՏՕ-ն և կհուսադրի ԱՄՆ դաշնակիցներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր