00:00:00

Թրամփը զորքերը Մերձավոր Արեւելք ուղարկելու որոշումը համարել է մեծագույն սխալն ԱՄՆ-ի պատմության մեջ

14:50, 04 օգոստոս 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զորքերը Մերձավոր Արեւելք ուղարկելու եւ այդ տարածաշրջանում հակամարտություններին միջամտելու՝ Վաշինգտոնի որոշումը համարել Է մեծագույն սխալը երկրի պատմության մեջ: Այդ մասին « Միացյալ Նահանգների ղեկավարը հայտնել Է օգոստոսի 3-ին Axios պորտալում հրապարակված հարցազրույցում: «(Զորքերը) Մերձավոր Արեւելք ուղարկելու եւ Մերձավոր Արեւելքում (հակամարտությունների մեջ) ներքաշվելու որոշումը եղել Է մեծագույն սխալը մեր երկրի պատմության մեջ: Դա իմ տեսակետն Է»,- ասել Է նա: Ավելի վաղ Թրամփը բազմիցս հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները մտադիր Է դադարեցնել «անվերջանալի պատերազմների» քաղաքականությունը եւ ձգտել գործընկերային հարաբերություններ հաստատել աշխարհի երկրների հետ մրցակցության փոխարեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր