00:00:00

Երևանցիները միշտ են ջերմ, բայց այսօր էլ ավելի ջերմ էին ու գրկաբաց. Մարիամ Փաշինյանը զբոսանքից լուսանկար է հրապարակել

10:31, 04 օգոստոս 2020

Երևանը միշտ է հմայիչ, բայց այսօր էլ ավելի գեղեցիկ էր ու տաք: Երևանցիները միշտ են ջերմ, բայց այսօր էլ ավելի ջերմ էին ու գրկաբաց, անընդհատ իրար ժպտում էին, ու վայելում միմյանց ներկայությունը: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստը՝ Մարիամ Փաշինյանը՝ հրապարակելով զբոսանքից լուսանկար: Նա գրել է. «Մարդիկ այսօր ջերմություն հաղորդելու կամ ստանալու պահը բաց չէին թողնում:  Այսօր երևանցիների աչքերը խորն էին, ու լի սիրով: Երևանում քայլելիս կարծես քո տանը քայլես, իսկ մարդկանց ողջունելիս կարծես ընտանիքիդ անդամին ողջունես: Մեծագույն երջանկություն է, այս մեծ աշխարհում այսպիսի տաք անկյուն ունենալը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր