00:00:00

Սինգապուրում ինքնամեկուսացման մեջ գտնվող մարդկանց կհետեւեն հատուկ սարքերի միջոցով

03:44, 04 օգոստոս 2020 Աշխարհ

Օգոստոսի 11-ից Սինգապուրում պարտադիր ինքնամեկուսացման մեջ գտնվող մարդկանց կհետեւեն հատուկ սարքերի միջոցով: Սա վերաբերում է նրանց, ում թույլատրվում է կարանտինը տանն անցկացնել, հայտնում է BBC-ն: Սարքերը մարդկանց գտնվելու վայրին կհետեւեն GPS-թրեքերների օգնությամբ: Սինգապուրում կարանտինային միջոցառումների խախտումը խստորեն պատժվում է։ Սարքը հանելու կամ ինքնամեկուսացումը խախտելու համար սպառնում է մեծ տուգանք կամ վեց ամսվա ազատազրկում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր