00:00:00

Ճապոնիայում կորոնավիրուս է հայտնաբերվել ընտանի կենդանիների մոտ

02:31, 04 օգոստոս 2020 Աշխարհ

Ճապոնիայում առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել ընտանի կենդանիների մոտ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Anicom Holdings Inс ընկերության տարածած հաղորդագրությանը: Կորոնավիրուսը հայտնաբերվել է երկու շան մոտ, որոնք պատկանում են տարբեր տերերի, որոնց մոտ ավելի վաղ ևս կորոնավիրուս է հաստատվել: Anicom Holdings Inc ընկերությունն այս տարվա ապրիլից սկսել է Stay Anicom արշավը, որի շրջանակներում կենդանիների անվճար խնամքի ծառայություններ է մատուցում տնային կենդանի ունեցող և կորոնավիրուսով հիվանդ անձանց` նրանց բուժման ընթացքում: Ընկերությունը հոգ է տանում 29 շան, 12 կատվի և մեկ նապաստակի մասին: «Մենք բոլոր կենդանիներին ենթարկել ենք ՊՇՌ հետազոտության, որպեսզի համոզվենք, որ իրենց մոտ կորոնավիրուսային հիվանդություն չկա: Այս անգամ թստի արդյունքները երկու շան մոտ եղել են դրական: Մենք մի քանի ՊՇՌ թեստ ենք արել նաև այլ կազմակերպություններում, այդ թեստերի պատասխանները ևս դրական են եղել»,- ասված է հաղորդագրությունում: Covid-19-ով վարակված շների առողջական վիճակի վատթարացում չի արձանագրվել: «Մինչ այժմ կենդանիները պահվում են առանձին և այդպես կշարունակվի մինչև թեստի բացասական արդյունքի արձանագրումը: Շների հետ նույն վայրում գտնված մյուս կենդանիների ՊՇՌ թեստի արդյունքները եղել են բացասական: Վարակի տարածում չի արձանագրվել»,- նշված է գրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր