00:00:00

Վատիկանը մեկնաբանել է Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս 16-րդի առողջական վիճակի մասին լուրերը

01:53, 04 օգոստոս 2020 Աշխարհ

Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս 16-րդի առողջական վիճակն անհանգստանալու առիթ չի տալիս: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Սուրբ առոթի լրատվական ծառայությանը: «Հռոմի պատվավոր պապի առողջական վիճակը լրջորեն անհանգստանալու տեղիք չի տալիս»,- լրագրողներին հայտնել են մամուլի ծառայությունից: Ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել է Յոզեֆ Ռատցինգերի հիմնադրամի ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին, 93-ամյա Բենեդիկտոս 16-րդի առողջական վիճակի վրա մեծ ազդեցություն է ունեցել Բավարիա կատարած ճամփորդությունն ու եղբոր մահը: Ավելի վաղ գերմանական Passauer Neue Presse թերթը նշել էր, որ Բենեդիկտոս 16-րդը հիվանդացել է ծանր հիվանդությամբ: Հրատարակության տվյալներով՝ Բենեդիկտոս 16-րդի մոտ ախտորոշվել է դեմքի սուր ինֆեկցիոն հիվանդություն, որն արտահայտվում է մաշկի հատվածի կարմրությամբ և ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր