00:00:00

Սիրելի՛ եզդի քույրեր և եղբայրներ, կիսում եմ ձեր վիշտը և թող որ այլևս երբեք որևէ ազգ չառնչվի նմանատիպ ոճրագործության․Գ․Ծառուկյան

18:58, 03 օգոստոս 2020

Հայաստանի եզդիական համայքն այսօր ոգեկոչում է 6 տարի առաջ Իրաքի հյուսիսում՝ Սինջար քաղաքում զոհված իրենց հայրենակիցների հիշատակը: Որպես 1915 թվականի մեծագույն ողբերգությունը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, մենք որևէ դեպքում չենք կարող անտարբեր լինել եղբայրական եզդի ժողովրդի կորստի ցավի ու վշտի նկատմամբ: Եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ոճիրը պետք է միջազգային հանրության կողմից արժանանա համարժեք գնահատականի, որևէ նմանատիպ հանցագործություն չպետք է անպատիժ մնա: Մեր երկրում որպես լիիրավ քաղաքացիներ ապրում են հազարավոր եզդիներ և նրանց նկատմամբ կատարված քաղաքական, պատմական, ռազմական անարդարությունն ու ոճրագործությունը պետք է հստակ գնահատական ստանան: Սիրելի՛ եզդի քույրեր և եղբայրներ, կիսում եմ ձեր վիշտը և թող որ այլևս երբեք որևէ ազգ չառնչվի նմանատիպ ոճրագործության: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս: Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր