00:00:00

Իրանում արհեստական ​​ինտելեկտի երեք համակարգ է ներկայացվել

23:00, 03 օգոստոս 2020 Աշխարհ

Գիտության եւ տեխնիկայի հարցերով փոխնախագահ Սորենա Սաթարին արհեստական ինտելեկտի երեք համակարգ է ներկայացրել, հայտնում է Mehr-ը: Ներկայացվել է արհեստական ​​ինտելեկտի երեք համակարգ, մասնավորապես` արհեստական ինտելեկտի աջակցությամբ անհատական ​​ինդենտիֆիկացման համակարգը (SAHA), առաջին պլատֆորմը արհեստական ​​ինտելեկտի ոլորտում (SAHAB) եւ տվյալների բազայի համապարփակ կոնտենտը (HOOSHIO): «Մոտ ժամանակներս արհեստական ​​ինտելեկտը երկրների ուժի մաս կդառնա եւ երաշխավորում է դրանց ազգային անվտանգությունը»,- ասաց Սաթարին: «Իրանը ամենամեծ ստարտափներն ունի տարածաշրջանում ՏՀՏ-ի եւ կենսատեխնոլոգիայի տարբեր ոլորտներում»,- հավելել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր