Հարակադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված և մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Ծառայության Երևան քաղաքի առանձին բաժիններ դեռ շարունակում են աշխատել սահմանափակ մարդկային ռեսուրսով՝ աշխատակիցների հետևյալ թվակազմով. Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն բաժին՝4, Էրեբունի-Նուբարաշեն բաժին՝ 3:
Տարածված ահղորդագրության մեջ նշվում է, որ ստեղծված իրավիճակում կատարողական առանձին գործողությունների իրականացումը կարող է ձգձգվել, որոշ դեպքերում դառնալ անհնար, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումներին, բողոքներին և հարցումներին երբեմն կարող է պատասխան չտրվել ակնկալվող ժամկետներում:
Օգոստոսի 3-ի դրությամբ բուժման մեջ է Ծառայության 14 աշխատակից, աշխատանքի է վերադարձել 39-ը: Անմիջական շփում ունեցած աշխատակիցներն ինքնամեկուսացված են:
Ծառայությունը շարունակում է Պարետի կողմից սահմանված կանոնների խստագույն պահպանման ուղղությամբ հետևողական աշխատանքը։