00:00:00

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

09:45, 03 օգոստոս 2020

Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 3-ի կեսօրից հետո, 4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Oգոստոսի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝ Օգոստոսի 3-ի երեկոյան, 4-ին ժամանակ առ ժամանակ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-22 մ/վրկ: Oգոստոսի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր