00:00:00

Կոտրել են ավտոտնակի փականը եւ գողացել 12 անվադող, 4 անվահեծ եւ հեծանիվ

18:30, 01 օգոստոս 2020 Իրավական

Հուլիսի 21-ին, ժամը 00.55-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 10-ից 21-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Կոմիտասի պողոտայի ավտոտնակներից մեկի դռան կախովի փականը և գողացել 12 անվադող, 4 անվահեց և հեծանիվ: Դեպքի վայր մեկնած ոստիկանները տուժողից հաղորդում են ընդունել։ Գողությունը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության և Արաբկիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 31-ին Արշակունյաց պողոտայում հյատնաբերվել և, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 44-ամյա մի տղամարդ։ Նա ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր