00:00:00

Մարմարաշենում տնամերձ հողամասում հայտնաբերել են մինչև 2,5 մետր բարձրության կանեփի 19 թուփ

16:50, 01 օգոստոս 2020 Իրավական

Հուլիսի 31-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 63-ամյա մի բնակիչ իր տնամերձ հողամասում ապօրինի աճեցնում է կանեփ, նաև ունի կանեփի չորացված զանգված: Տեղեկությունը ստուգելու նպատակով Մասիսի քրեական հետախույզներն այցելել են Մարմարաշեն գյուղ և տղամարդուն պատկանող տնամերձ հողամասի տեսանելի հատվածում նկատել կանեփի բույսեր: Այս փաստով նախապատրաստված նյութերով զննվել է տան տարածքն ու հայտնաբերվել մինչև 2,5 մետր բարձրության կանեփի 19 թուփ։ Տանտերը ոստիկաններին է ներկայացրել նաև մոտ 5 գրամ կանեփի չոր զանգվածով ապակե տարա։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր