00:00:00

Քաղաքական հետապնդու՞մ, թե՞ օրինականության հաստատում․ ինչու էր Վանեցյանը հրավիրվել (ԱԱԾ տեսանյութ)

15:36, 31 հուլիս 2020 Իրավական

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ով զբաղեցրած պաշտոնից ազատվելուց հետո ընդդիմադիր քաղաքական դաշտում է գործում և ղեկավարում է Հայրենիք կուսակցությունը, այսօր ԱԱԾ-ում էր։ Լրագրողներին ասաց ՝ եկել էր բացատրություն տալու, որեւէ պարտավորություն չուներ գալու, բայց այցելել է, որովհետեւ հարգում է ինստիտուտը։ Հարգանքը մի կողմ, բայց բացատրություն չի տվել։ Վանեցյանը ամեն դեպքում հարուցված քրեական գործը, որի շուրջ հրավիրվել էր ԱԱԾ, համարում է անհեթեթ, ընդդիմադիր գործին հարիր ձեւակերպումով որակում այն շինծու և քաղաքական հետապնդում։ Ներկայացնելով գործի մանսրամասները՝ Վանեցյանը հայտնեց, որ 2018 թվականին աշխատանքի է վերականգնվել նախկին աշխատակիցներից մեկը, ով, ըստ ԱԱԾ մեկնաբանության, իրավունք չուներ այդ պաշտոնին վերականգնվել, բայց երևի օրենքի ընթերցման և հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն ոչ թե ԱԱԾ աշխատակիցները կամ քննիչները, այլ ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև այսօրվա ԱԱԾ գործող տնօրենը, որովհետև եթե օրենքը կարդային հստակ և մինչև վերջ, կհասկանային, որ որևէ օրենքի խախտում չի եղել։ Մինչդեռ ԱԱԾ հաղորդագրության համաձայն պարզվել է, որ փոխգնդապետի զինվորական կոչումով, նախկինում ծառայությունից արձակված անձը դիմել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենին՝ զինվորական ծառայության կրկին անցնելու խնդրանքով, և այդ պահին արդեն իսկ լրացել էր նրա 51-ամյակը, ինչից ելնելով, ՀՀ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայության համար սահմանված է հետևյալ տարիքային սահմանափակումը՝ փոխգնդապետի համար 50 տարեկանը։ ԱԱԾ-ից հայտնում է, որ այս հանգամանքն անտեսվել է, և 51 ամյա փոխգնդապետը ոչ միայն աշխատանքի է անցել, այլեւ ստացել է գնդապետի կոչում։ Այս հանգամանքով էլ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել, որ Վանեցյանը հրավիրվի բացատրություն տալու, ասված է հաղորդագրության մեջ, որտեղ նաեւ նշված է, որ հիշյալ անձի պաշտոնավարման արդյունքում պետությանը պատճառված որևէ վնաս չի վերականգնվել։ Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը պատասխանեց նաեւ քաղաքական որոշ հարցերի։ Ասաց կոնսուլդացիաներ են անում, չբացառեց, որ առաջիկայում հանդիպում լինի և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Պատասխանելով հարցին՝ կկարողանա՞ ժողովուրդը համախմբվել ընդդիմության շուրջ և փողոցներ փակելով՝ երկրորդ անգամ իշխանություն փոխել, Վանեցյանն ասաց ՝ միանշանակ։ https://www.facebook.com/irakanum.am/videos/621800962087159/UzpfSTEwMDAwMTg2MDQzMjcwNzo0MjEyNjYzNTY4ODA1NjE2/  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր