00:00:00

Արթուր Վանեցյանին կանչել են ԱԱԾ

19:10, 30 հուլիս 2020 Իրավական

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն՝ բացատրություն տալու: Վանեցյանն ԱԱԾ է ներկայանալու վաղը: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց նրա պաշտպան Լուսինե Սահակյանը: «Ժողովուրդը» գրել էր, որ նկատմամբ քրեական գործ են հարուցել, որի շրջանակում Վանեցյանը վաղը հրավիրվում է ԱԱԾ՝ հարցաքննության: Պաշտպանը, սակայն, ասաց, որ Արթուր Վանեցյանին հրավիրել են բացատրության: Լուսինե Սահակյանը հերքեց նաև տեղեկությունը, թե Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում յուրացումներ են եղել: Թե ի՞նչ գործի շրջանակում են Արթուր Վանեցյանին ԱԱԾ հրավիրել, պաշտպանը մանրանամասներ չհաղորդեց: Factor.am-ի հարցին ի պատասխան միայն ասաց, որ գործը կապ չունի ՀՔԾ-ում քննվող մեկ այլ քրգործի հետ: Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հայտարարել էր, թե Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի անունից իրենից գումար է պահանջել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր