00:00:00

Մերձմոսկովյան դատարանն ազատ է արձակել 12 հայերին

18:05, 30 հուլիս 2020 Իրավական

Մերձմոսկովյան Լյուբերցի քաղաքում քիչ առաջ ավարտվեց դատական նիստը, որտեղ քննվում էր 12 հայ երիտասարդների կալանավորման հարցը։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել ադրբեջանական սրճարանի վրա հարձակում գործելու մեջ, գրում է infoteka24 կայքը: Դատական նիստի ընթացքում պաշտպանին հաջողվել է ապացուցել, որ կալանավորման միջնորդությունն անհիմն է, և հայ երիտասարդներն անկարգությունների հետ որևէ առնչություն չունեն։ Դատարանը մերժել է կալանավորելու միջնորդությունը՝ ազատ արձակելով հայ երիտասարդներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր