00:00:00

Պենտագոնը ներկայացրել է Գերմանիայից զորքերի դուրսբերման ծրագրի մանրամասները

01:38, 30 հուլիս 2020 Աշխարհ

Մոտ 6.400 ամերիկացի զինծառայող կվերադառնա տունը Գերմանիայից, իսկ մոտ 5.400-ը կտեղակայվի եվրոպական այլ երկրներում, ԱՄՆ-ում: Այս մասին հայտարարել են ԱՄՆ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները՝ ներկայացնելով Պենտագոնի պլանը Գերմանիայից զորքերի դուրսբերման վերաբերյալ, հայտնում է AP-ն: Ըստ նրանց՝ որոշակի քայլեր կձեռնարկվեն մի քանի ամսվա ընթացքում, օդուժի ստորաբաժանումներն ու ցամաքային ուժերը կուղարկվեն այն երկրներ, որտեղ արդեն իսկ ամերիկյան բազաներ կան: Գերմանիայում կմնա մոտ 25․000 ամերիկացի զինծառայող։ Պաշտոնյաները, ովքեր խոսել են անանունության պայմանով, հայտարարել են, որ այդ քայլերը «միլիարդներ» կարժենան եւ ԱՄՆ-ի բազաների կառուցում կպահանջեն՝ լրացուցիչ ուժեր տեղակայելու համար: Հունիսին Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է Գերմանիայում ամերիկացի զինծառայողների թիվը 36000-ից հասցնել ընդամենը 25000-ի: Նա բազմիցս քննադատել է Գերմանիային առ այն, որ այդ երկիրը չկարողացավ հասնել ՆԱՏՕ-ի՝ 2014-ի դրված նպատակին եւ պաշտպանական ծախսերն ավելացնել մինչեւ ՀՆԱ-ի 2 տոկոս։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր