00:00:00

Թուրքիայի խորհրդարանը սոցցանցերի վերահսկողությունը խստացնող օրինագիծ է ընդունել

16:53, 29 հուլիս 2020 Աշխարհ

Թուրքիայի Մեծ ազգային ժողովը արտասահմանյան սոցցանցերի վերահսկողությունը խստացնող օրինագիծ է ընդունել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ NTV հեռուստաալիքի վրա հղումով: Հեռուստաալիքի տվյալներով՝ տվյալ որոշում Facebook-ին, Twitter-ին եւ Instagram-ին կպարտավորեցնի ներկայացուցչություններ բացել Թուրքիայում՝ հակաիրավական կոնտենտը վերահսկելու համար: Եթե այդ ընկերությունները հրաժարվեն ներկայացուցչություններ բացելուց, ապա Անկարան մտադիր է սահմանափակել դրանց հասանելիությունը՝ ընդհուպ մինչեւ հասանելիության լրիվ արգելում: Տվյալ օրինագծի նախաձեռնողներն են իշխող «Արդարություն եւ զարգացում» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունները: Իշխող էլիտան դժգհություն է հայտնել արտասահմանյան սոցցանցերին այն բանից հետո, երբ Թուրքիայի գանձապահության եւ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, որը նաեւ նախագահ Թայիփ Էրդողանի փեսան է, Twitter-ում հայտնել է 4-րդ երեխայի ծննդի մասին: Բացի դրական մեկնաբանություններից՝ նա բազմաթիվ բացասական մեկնաբանություններ է ստացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր