00:00:00

Թրամփը 10 տարվա բանտարկությամբ է սպառնացել վանդալներին, որոնք պղծում են կառավարական շենքերը

14:33, 28 հուլիս 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քրեական պատժով է սպառնացել այն ցուցարարներին, որոնք վանդալիզմի գործողություններ են կատարում կառավարական շենքերի հանդեպ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Անարխիստները, սադրիչները եւ ցուցարարները, որոնք Փորթլենդում [Օրեգոն նահանգ] այլանդակում են դաշնային դատարանի շենքը կամ մեր բոլոր քաղաքներում ու նահանգներում ցանկացած այլ կառավարական կառույց եւ դրանց վնաս են հասցնում, հետապնդվելու են վերջերս կրկին գործողության մեջ մտցված հուշարձանների պաշտպանության մասին հրամանի համաձայն: Նվազագույնը 10 տարվա բանտարկություն: Մի՛ արեք այդպես»,- երկուշաբթի նշել է նա իր Twitter-յան էջում: Փորթլենդում վերջին բոլոր օրերին անկարգությունները չէին դադարում: Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարությունից տեղեկացրել են, որ հուլիսի 20-ի երեկոյան դաշնային դատարանի շենքի մոտ հավաքված ցուցարարները շենքի պատերին գրաֆիտի էին նկարել ներկի աերոզոլային բալոններով: Ի պատասխան՝ իրավապահ մարմինները արցունքաբեր գազ էին կիրառել: ԱՄՆ շատ քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր եւ անկարգություններ էին սկսվել մայիսի վերջին՝ Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ) աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո: Նրան ձերբակալելիս ոստիկաններն օգտագործել էին շնչահեղձ անող հնարք: Գործողությանը մասնակցած ոստիկանության չորս աշխատակիցները հեռացվել էին, նրանց առաջադրվել էին մեղադրանքներ: Կարգը հաստատելու համար տեղական իրավապահ մարմիններին էր միացել ԱՄՆ Ազգային գվարդիան, գրեթե 40 քաղաքում, ներառյալ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում մտցվել էր պարետային ժամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր