00:00:00

Գիտնականներին զարմացրել է իտալական կղզին, որտեղ կորոնավիրուսով վարակվածներ չկան

22:37, 27 հուլիս 2020 Աշխարհ

Իտալական Ջիլյո կղզում կորոնավիրուսով վարակվածներ չկան՝ չնայած հիվանդության տարածման համար պայմաններին, հաղորդում է Gazeta-ն՝ Fox News-ի վրա հղումով: Կղզու բնակիչները մշտապես շփվում են նավահանգիստների մոտ կամ միմյանց կիպ կառուցված տներում: Կղզու միակ բժիշկ Արմանդո Շիաֆֆինոյին շատ է մտահոգել այն, որ հնարավոր է կորոնավիրուսի բռնկում: ա հայտնել է , որ կղզում կարմրուկը կամ ջրծաղիկը տարածվում են մի քանի օրում: Միլանի համալսարանի մամոլոգ Պաոլա Մուտին որոշել է պարզել, թե ինչու այս անգամ ոչ ոք չի վարակվել: Առաջինը դեպքը եղել է այն, որ 60-ամյա տղամարդը մեկնել է կղզի, որտեղ այցելել է իր հարազատներից մեկի հուղարկավորությանը: Նրա մոտ մշտական հազ է եղել: 3 շաբաթ անց նա մահացել է:  Դրանից մի քանի շաբաթ անց կղզի եւս 3 վարակված է ժամանել: Դրանից հետո այլ դեպքեր են եղել, երբ կղզի վարակվածներ են ժամանել: Սակայն տեղացիներից ոչ ոք չի վարակվել: 800 բնակիչներից 723-ը համաձայնել է հակամարմինների առկայությունը հայտնաբերող թեստ հանձնել, այն հայտնաբերվել է միայն գերմանացի հյուրի մոտ: Պաոլա Մուտիին դեռ չի հաջողվել պարզել, թե ինչու ոչ ոք չի վարակվել: Նա ենթադրում է, որ կղզու բնակիչները պարզապես չեն ենթարկվել կորոնավիրուսի ազդեցությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր